«ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությունը Վարդենիսում 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցի

«ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությունը Վարդենիսում 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կկառուցի

ԷկոԼուր

«ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությունը նախատեսում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում կառուցել 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Ընկերությունն այդ գործունեությունը նախատեսում է սկսել 2020 թ-ից։ Կառավարությունը մայիսի 16-ի նիստում որոշում ընդունեց 3 տարով հետաձգել «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի կողմից ներկրված ապրանքների համար նախատեսված ԱԱՀ-ի վճարման ժամկետը:

«ԷֆԱրՎի Մասրիկ» ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 28 միլիարդ դրամի չափով ներդրում, որից 22,3 միլիարդ դրամը սարքավորումներն են։

Ընկերությունը նախատեսում է ներմուծել 730 հազար 525 կգ լամինացված կառուցվածքներ՝ 885 միլիոն 980 հազար 960 դրամի չափով:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում պետք է ստեղծվի 10 նոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով:

 

 

11:16 Մայիս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news