«Դիլիջան» ազգային պարկում 6 հա անտառ է տնկվել

«Դիլիջան» ազգային պարկում 6 հա անտառ է տնկվել

ԷկոԼուր

2012թ. «Դիլիջան» ազգային պարկում տնկվել է 6 հա անտառ, որի համար ծախսվել է 499800 դրամ: Անտառի տարածքի լրացում է կատարվել 3 հա տարածքում, որի համար ծախսվել է 150000 դրամ: Այս մասին նշված է Դիլիջանի Օրհուս կենտրոնի հարցմանն ի պատասխան «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանի նամակում: Ազգային պարկում միանվագ խնամքի է ենթարկվել 56 հա տարածք, որի համար ծախսվել է 1750000 դրամ, մթերվել է 550 կգ անտառային սերմ, կառուցվել է 5 կմ հակահրդեհային նշանակության ճանապարհ, որն արժեցել է 1000000 դրամ, 937500 դրամ էլ ծախսվել է  5 կմ հակահրդեհային նշանակության ճանապարհի վերանորոգման համար:

17:10 Մարտ 27, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news