«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում ապօրինի հատվել է ավելի քան 600 ծառ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում ապօրինի հատվել է ավելի քան 600 ծառ

ԷկոԼուր

2019 թ. մարտի 29-ից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում հայտնաբերվել են 662 ապօրինի հատված ծառեր: Այս մասին հայտնում են Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեից:

Մասնավորապես՝ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում հայտնաբերվել է 19, «Դսեղի անտառտնտեսություն»-ում՝ 193, «Եղեգնուտի անտառտնտեսություն»-ում՝ 31, «Իջևանի անտառտնտեսություն»-ում՝ 141, «Լալվարի անտառտնտեսություն»-ում՝ 121, «Կապանի անտառտնտեսություն»-ում՝ 10 և «Ստեփանավանի անտառտնտեսություն»-ում՝ 147 ապօրինի հատված ծառ։

Ապօրինի ծառահատումների մասին արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

13:06 Մայիս 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news