ԷկոԼուր
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվել 7-8 հա տարածք: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հայկ Հակոբյանը:
«Ս/թ հոկտեմբերի 9-ին` ժամը 1000-ի սահմաններում, ՊՈԱԿ-ի հրշեջ ծառայության հերթական շրջագայության ժամանակ Խոսրով-Խաչաձոր տեղամասերի սահմանագծի վրա նկատվել է կայծակահարությունից ծխացող գիհու մեկ ծառ` իր բնի շրջագծի խոտածածկ տարածքով:
Անմիջապես ահազանգվել է հերթապահություն իրականացնող անձնակազմին, և վերջիններս սեփական ուժերով և միջոցներով սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհամարման աշխատակիցներին օգնության են եկել մյուս երեք տեղամասերի անձնակազմը և ՊՈԱԿ-ի այդ օրվա աշխատանքներից ազատ մյուս աշխատակիցները: Մարման աշխատանքներին մասնակցել են նաև Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամ հասարակական կազմակերպության 20 անդամներ: Ուժգնացող քամին նպաստել է հրդեհի արագ տարածմանը, այդ իսկ պատճառով 1145 ահազանգվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը` մարզային: 1220 ից հրդեհամարման աշխատանքներին մասնակցել են Արարատի մարզային և Վեդի քաղաքի հրշեջ խմբերը:
Համատեղ կատարված աշխատանքների շնորհիվ այրումից զերծ է մնացել ծառածածկ տարածքները, սակայն այրվեց 7-8 հա խոտածածկ տարածք»,- «ԷկոԼուր»-ին հայտնեց Հայկ Հակոբյանը:
Հոկտեմբեր 18, 2012 at 18:58