ԱՄՆ կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարելու համար

ԱՄՆ կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարելու համար

ԷկոԼուր

ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով լրացուցիչ $1 միլիոն կհատկացնի Հայաստանին՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․

  • Պատրաստել լաբորատոր համակարգերը
  • Ակտիվացնել դեպքերի հայտնաբերոմը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը
  • Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու
    արձագանքման և պատրաստվածության մակարդակը
  • Խթանել ռիսկերի հաղորդակցումը

Մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ $2,7 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանին առավել արդյունավետ արձագանքելու COVID-19 համավարակին։

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունն էլ Հայաստանին տրամադրում է $1.2 միլիոն լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար։

«Ակնկալվում է, որ հետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքները և համայնքներն ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը:

Այդ պատճառով, մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով»,- նշված է ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

18:53 Մայիս 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news