Նախարար Արամայիս Գրիգորյանը և KfW գերմանական բանկի պատվիրակությունը քննարկել են ՀՀ ջրային ռեսուրսների կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման հարցը

Նախարար Արամայիս Գրիգորյանը և KfW գերմանական բանկի պատվիրակությունը քննարկել են ՀՀ ջրային ռեսուրսների կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման հարցը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը և KfW գերմանական բանկը քննարկել են ՀՀ ջրային ռեսուրսների կենտրոնացված կառավարման համակարգ մշակելու և ներդնելու հարցերը: Այսօր՝ մարտի 9-ին, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է KfW գերմանական բանկի պատվիրակությանը` ծրագրի ղեկավար Սանդրա Սուարեսին, ներդրումային ծրագրերի տեխնիկական մասնագետ Թոմաս Վոլֆին, KfW հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին և բանկի կողմից հրավիրված ջրային ռեսուրսների մասնագետ Քրիստոֆ Քյուլսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը:

«Տարիներ շարունակ ստորերկրյա ջրերի անարդյունավետ օգտագործումը, ոռոգման համակարգում առկա տեխնիկական խնդիրներն ու անբարենպաստ պայմանները բերել են ջրային ռեսուրսների հսկայածավալ կորուստների, ինչն այսուհետ անհրաժեշտ է բացառել, ուստիև 2014թ. օգոստոսին մենք դիմել ենք KfW գերմանական բանկին` Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման, ինչպես ՀՀ ջրային ռեսուրսների կենտրոնացված կառավարման համակարգ մշակելու և ներդնելու խնդրանքով: KfW բանկի կողմից նշանակվել է փորձագետ, ում հանձնարարվել է համակարգի համար մշակել և համապատասխան շահառուների հետ միասին քննարկել հավանական հայեցակարգ: Ես վստահ եմ, որ այս հայեցակարգը դառնալու է այն լավագույն մեկնարկը, որի շնորհիվ մենք կկարողանանք լուծել մեր առջև դրված մարտահրավերը», - ասել է Արամայիս Գրիգորյանը:

Ծրագրի ղեկավար Սանդրա Սուարեսը նշել է, որ ներկայում քննարկումներ են անցկացվում նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ` Շիրակի մարզի վերգետնյա ջրային ռեսուրսներով Արարատյան դաշտավայրի ջրամատակարարման վերաբերյալ հետագա հավանական ծրագրի շուրջ: Եվ քանի որ երկու գերատեսչությունների խնդիրները փոխկապակցված են միմյանց հետ, ուստի KfW-ի կողմից առաջարկվում է վերգետնյա և ստորգետնյա ջրային ռեսուրսների կառավարման հարցերը մեկտեղել, ուսումնասիրել և նախագծել առանձին բաղադրիչներով մեկ միասնական ծրագրի շրջանակներում:

Մարտ 10, 2015 at 11:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր