Նշանակվեցին նոր նախարարներ

Նշանակվեցին նոր նախարարներ

ԷկոԼուր

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին ստորագրել է Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Ֆելիքս Ցոլակյանին արտակարգ իրավիճակների նախարար, Հակոբ Արշակյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակելու մասին հրամանագրերը:
Նշենք, որ Գարեգին Բաղրամյանը զբաղեցնում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնը, Հակոբ Արշակյանը տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ Ֆելիքս Ցոլակյանը Ազգային ժողովի պատգամավոր է, եղել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալը:

 

20:21 Հոկտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news