Հրազդանի կիրճում կասեցվել է ապօրինի շինարարություն

Հրազդանի կիրճում կասեցվել է ապօրինի շինարարություն

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Հրազդանի կիրճում կասեցրել են ապօրինի շինարարություն: Շինարարության ընթացքում հատվել են ծառեր:

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում հանգստի գոտու կառուցման համար 2017թ-ին տրված շինարարական թույլտվությամբ նախատեսված է եղել տեղադրել թեթև կոնստրուկցիաներ, սակայն կառուցվել են քարե շինություններ:

«Շինարարությունը կասեցված է, ներկայումս կառուցապատողի կողմից որևէ քաղաքաշինական գործունեություն այս տարածքում չի իրականացվում: Կազմվել է համապատասխան արձանագրություն՝ կառուցապատողին վարչական տույժի ենթարկելու համար»,- ասել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը: Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնում այս գործի վարույթի ավարտից հետո կքննարկվի տվյալ շինության քանդման հետ կապված խնդրի կարգավորումը:

Քաղաքապետարանի աշխատակիցներն ապօրինի շինարարությունը հայտնաբերել են` շինարարական աղբի կուտակման ահազանգի հիման վրա տարածք այցելելով:

17:35 Փետրվար 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news