Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Հայաստանին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Հայաստանին

ԷկոԼուր

Ապրիլի 30-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյը այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:

Նրանք տեղում ծանոթացել են ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին, ապա շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, եղել կենտրոնական ղեկավարման վահանակում:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ:

Յուկիյա Ամանոյը կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ իր ղեկավարած գործակալությունը պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:

Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ-ին՝ տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցության համար:

Լուսանկարը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի:

 

17:30 Մայիս 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news