ՀՀ վարչապետը՝ Սևանա լճի մասին

ՀՀ վարչապետը՝  Սևանա լճի  մասին

ԷկոԼուր

«Սևանա լիճը մեր ամենահիմնական զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է, մեր երկրի գեղատեսիլ վայրերից: Բայց նաև այսօր մենք պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա շրջապատը, ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերն առանց բացառության: Հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ունի ընդհանրապես որպես տեսարժան վայր, քաղցրահամ ջրի ահռելի պաշար, որպես Հայաստանի Հանրապետության կարևոր սիմվոլներից մեկը»- այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Գեղարքունիքի մարզում ընթացող «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ժամանակ: Նա նաև նշեց. «Նոր Հայաստանում մեզ համար առանձնահատկություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև բնապահպանություն, Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին, մեզ համար իսկապես առաջնահրեթություն է, և սա մեզանից իսկապես պահանջում է շատ երկարատև, քրտնաջան աշխատանք: Եվ այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք»:

13:54 Մայիս 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news