Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից:

Կանխվել է հրդեհի տարածման վտանգը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, սահմանվել է հերթապահություն, իսկ օգոստոսի 27-ին՝ ժամը 06:30-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Աշխատանքներին մասնակցում են 45 փրկարար, 5 լեռնափրկարար և թիվ N զորամասի 26 զինծառայող:

 

 

 

 

12:12 Օգոստոս 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news