ԷկոԼուր
Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ ստուգայց են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում՝ բացահայտելով ապօրինի որսի դեպք։ Ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 43-ամյա տղամարդը ներկայացրել է որսված հինգ կաքավ։ Տղամարդը որսորդմիության անդամ է, զենքն էլ օրինական, սակայն կաքավի որս կատարելը թույլատրվում է նոյեմբեր ամսից։ Ապօրինի որսի փաստով՝ ոստիկանության
Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Սեպտեմբեր 18, 2019 at 16:23