ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս.թ. փետրվարի 6-ի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Կարեն Սարգսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ», - նշված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ս.թ. հունվարի 10-ի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը 2019 թ-ի մարտից զբաղեցնող Վարդան Մելքոնյանն ազատվել էր պաշտոնից:
Փետրվար 06, 2020 at 17:54