Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Ծավ» ՓՀԷԿ-ում

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Ծավ» ՓՀԷԿ-ում

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Սյունիքի մարզում՝ Շիկահող արգելոցի զարկերակը համարվող Ծավ գետի վրա կառուցված «Ծավ» ՓՀԷԿ-ում: Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը «Լեսոմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում ստուգման արդյունքում պարզել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, ինչի համար նշանակվել է 300 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Միևնույն ժամանակ ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավելի ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200 հազար դրամ: Իսկ ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները (ՋՋ) չներկայացնելու համար «Լեսոմա» ԲԲԸ-ն տուգանվել է ևս 250 հազար դրամով։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հիշեցնենք, որ «Լեսոմա» ընկերությունը մտադիր է ևս մեկ փոքր ՀԷԿ կառուցել Ծավ գետի վրա:  

13:20 Հուլիս 27, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news