Ապօրինի ծառահատում

Ապօրինի ծառահատում

ԷկոԼուր-Police.am

Հունվարի 15-ին, ժամը  17.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահը և հայտնել, որ Հաղարծինի անտառամասից հաճարենի են հատել:

Ծառահատումը կատարելու համար նույն օրը, ժամը 17.50-ին, բերման են ենթարկվել Թեղուտ գյուղի երկու բնակիչներ` «ՈւԱԶ»  և «ԳԱԶել»  մակնիշի ավտոմեքենաներով:

Մեքենաները բարձված են եղել առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութով:

«ԳԱԶել»-ի թափքից հայտնաբերվել է նաև բենզասղոց և կացին:

Կատարվում է հետաքննություն:

17:00 Հունվար 16, 2012


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news