Կձևավորվի Բնապահպանության նախարարին կից ձկնաբույծների խորհրդատվական խորհուրդ

Կձևավորվի Բնապահպանության նախարարին կից ձկնաբույծների խորհրդատվական խորհուրդ

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Արմավիրի մարզում հանդիպել է հանդիպել է «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության անդամներին: Վերջիններս դժգոհություն են հայտնել փակ կամ կիսափակ շրջանառու համակարգով ձկնաբուծական ֆերմաները շահագործելու կարգի վերաբերյալ, քանի որ ձկների բազմացումը զգալիորեն կրճատվում է:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապրի վարչությունը,  նախարարը նշել է, որ առաջիկա 10-15 տարիների համար պետք է մշակել ռազմավարություն-հայեցակարգ, որտեղ պետք է տեղ գտնի հստակ գաղափարախոսություն: Մասնավորապես պետք է կոնսերվացնել բոլոր տիրազուրկ ջրային հորերը, խուսափել նոր թույլտվություններ տրամադրելուց և միջոցառումների շարք կիրառել ձկնարդյունաբերության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Մենք պետք է խիստ միջոցառումներ իրականացնենք այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր փորձում են գործել անօրինականության դաշտում: Այդ գործում պետք է նաև մեծ լինի ձեր վարչության անդամների գործունեությունը, որպեսզի չօժանդակեք ձեր գործընկերներին` գործելու ապօրինության դաշտում»,- նշել է Արամ Հարությունյանը:

Նախարարի առաջարկով մոտ ապագայում կձևավորվի նախարարին կից ձկնաբույծների խորհրդատվական խորհուրդ, որում ներգրավված կլինեն թե վարչության անդամները և թե ոլորտին առնչվող մասնագետները:

Հունիս 20, 2013 at 12:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր