ԷկոԼուր
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Իջեւան քաղաքներում սեպտեմբերի 17-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքը:
ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծարայությունից նույն օրը` ժամը 08:56-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08:09-ին Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք, Բեժտայի գյուղից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վրաստանի Հանրապետության ` Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության42.170 և արևելյան երկայնության 45.890:
Տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱՃԿԿ ՕՀ-ներին, ըստ ստացված տեղեկատվության՝ զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան:
Սեպտեմբեր 17, 2013 at 19:20