Ապօրինի ծառահատում Հրազդանում

Ապօրինի ծառահատում Հրազդանում

ԷկոԼուր

Հոկտեմբերի 12-ին` ժամը 18.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Ջրառատ գյուղից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ալբերտ Ս-ին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, Ալբերտ Ս-ի վարած «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7 ծառ: Ռոմիկ Ղ.-ն հայտնել է, որ ծառերը, «Գևորգ Չաուշ» կոչվող անտառամասից, ձեռքի սղոցով հատել է ինքը: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Հոկտեմբեր 14, 2013 at 16:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր