Շարունակվում են արձանագրվել ապօրինի ծառահատման դեպքեր

Շարունակվում են արձանագրվել ապօրինի ծառահատման դեպքեր

ԷկոԼուր        

ՀՀ բնապահպանության նախարարության 2014թ. փետրվարի 10-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծառահատման 5 դեպք: Մասնավորապես՝ Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործով  կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է  105.98 հազար դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործով  կայացվել է 150.0 հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում, իսկ փայտանյութի ապօրինի տեղափոխման երկու գործով  կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ   հունվարի 29-ից փետրվարի 17-ը ընկած ժամանակահատվածում նախարարության Արագ արձագանքման խումբը հայտնաբերել էր փայտանյութի ապօրինի տեղափոխման յոթ դեպք: Շրջակա միջավայրին հասցվել էր 416000 դրամի վնաս:

14:13 Փետրվար 24, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news