Դիլիջանի անտառները հատվում ու հատվում են

Դիլիջանի անտառները հատվում ու հատվում են

ԷկոԼուր

Դեկտեմբերի 2-16-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 7 արձանագրություն՝ 29 ծառ  և 2 խ/մ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: 02.12.2014թ. անտառխախտման մեկ արձանագրություն   կազմվել է «Դիլիջան» տեղամասի 8-րդ պահաբաժնում Ա. Վարդանյանի նկատմամբ  /7 կանգուն  ծառի ապօրինի հատում/, անտառխախտման ևս մեկ արձանագրություն   կազմվել է  04.12.2014թ. «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ  պահաբաժնում` Բ. Բաբինյանի  նկատմամբ /անտառից 2խ/մ փայտանյութի  ապօրինի դուրս բերում/, 09.12.2014թ.` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ`  ապօրինի հատված  7 կանգուն ծառի համար, 12.12.2014թ. արձանագրություն է կազմվել «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում` Ա. Թամրազյանի նկատմամբ`  ապօրինի հատված  6 կանգուն ծառի համար, 13.12.2014թ.` «Հաղարծին  տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում Ս. Քոչարյանի նկատմամբ`  ապօրինի հատված  2 կանգուն ծառի համար, 15.12.2014թ.`  «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում`  Դ. Աղաջանյանի նկատմամբ`  ապօրինի հատված  1 կանգուն ծառի համար, 16.12.2014թ.` «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Ա. Սարգսյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն` ապօրինի հատված  6 կանգուն ծառի համար: Նշված 7 անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:

17:18 Դեկտեմբեր 18, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news