Շուրջ 1.5 միլիարդ դրամ՝ հասցված շրջակա միջավայրին. բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2019 թ-ի արդյունքները

Շուրջ 1.5 միլիարդ դրամ՝ հասցված շրջակա միջավայրին. բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2019 թ-ի արդյունքները
ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2019 թ-ի ընթացքում արձանագրել է 1863 իրավախախտում, վարչական տույժի են ենթարկվել 914 անձ: 2019 թ-ի ընթացքում իրավապահ մարմիններին ուղարկված նյութերի թիվը հասել է 820-ի՝ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել 1.485.809.280 ՀՀ դրամ։ Պետական բյուջե մուտքագրվել է 512.349.241 ՀՀ դրամ:

Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը՝ ներկայացնելով նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:

Այլ արդյունքների մասին.

ՀՀ վարչապետի հանձնարարականների, պետական այլ մարմիններից ստացված գրությունների, դիմում-բողոքների և այլ հիմքերով Տեսչական մարմինը վերահսկողության ոլորտում հնարավոր խախտումները կանխարգելելու և հանրային շահերը պաշտպանելու նպատակով իրականացրել է թվով 160 ստուգում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում առաջին անգամ ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության արտադրության «ВЗЛЕТ» ապրանքային նշանի շարժական ուլտրաձայնային հոսքաչափ, որի հետագա շահագործման արդյունքում կիրականացվի առավել ճշգրիտ հաշվառում ճնշումային փակ խողովակաշարերով ջրառ իրականացնող տնտեսավարողների կողմից ջրօգտագործման ծավալների և պետական բյուջե փաստացի վճարների չափերի հաշվարկման համար։ Ինչպես նաև առանց ջրաչափական սարքերի ջրօգտագործող տնտեսավարողների նկատմամբ կհաշվարկվեն ջրօգտագործման թույլտվության ծավալների գերազանցման մասով ջրային ռեսուրսներին պատճառված վնասները։ 

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, փոխոխություններ են կատարվել Տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերում, նաև ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման և  ջրերի հաշվառման այլընտրանքային կարգերում:

16:00 Փետրվար 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news