«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Վահագնիի անտառպետության» 1,6 հա տարածքում ծառատունկ կիրականցնի

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն «Վահագնիի անտառպետության» 1,6 հա տարածքում ծառատունկ կիրականցնի

ԷկոԼուր

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն նախատեսում է «Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վահագնիի անտառպետության» 1,6 հա տարածքում ծառատունկ իրականացնել:

«Վահագնիի անտառպետության» տարածքում անտառատնկումն իրականացվելու է «110 ԿՎ Լալվար և Նոյեմբերյան օդային գծերի փոխարինման/վերակառուցման» ծրագրի շրջանակներում Հայանտառ ՊՈԱԿ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև 21.12.2018թ. կնքված 0,76295 հա անտառային հողերի Սերվիտուտի բոլոր 11 պայմանագրերի 3,4,3, կետի պահանջներիկատարումն ապահովելու նպատակով:

Տվյալ տարածքի անտառապատման համար նախատեսված է յուրաքանչյուր մեկ հա-ի վրա տնկել 5000 ծառ՝ 2500 հատ սոճի սովորական և 1250-ական հացենի սովորական և բարձր լեռնային թխկի:

Ծառատնկման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Վահագնիի համայնքապետարանում:

Նոյեմբեր 21, 2019 at 12:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր