Ձմռան 2 ամիսների ընթացքում «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերվել է անտառախախտման 9 դեպք

Ձմռան 2 ամիսների ընթացքում «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերվել է անտառախախտման 9 դեպք

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2015 թվականի դեկտեմբեր և  2016 թվականի հունվար ամիսներին  «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերվել և կազմվել է  անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված  14 ծառի  և 8 խմ վառելափայտի /թափուկի/ անտառից ապօրինի դուրս բերման համար:

Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի տարածքային բաժնի  կողմից:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

18:55 Փետրվար 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news