Երևանում կանցկացվի «Հայաստանում «Կանաչ լաբորատորիա» 2019»-ը

Երևանում կանցկացվի «Հայաստանում «Կանաչ լաբորատորիա» 2019»-ը

ԷկոԼուր

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հետ համատեղ 2019թ. նոյեմբերի 16-ին և 17-ին իրականացնելու է երկօրյա միջոցառում, որը կոչվում է «Հայաստանում «Կանաչ լաբորատորիա» 2019. երիտասարդները «կանաչ» օրակարգի առաջատարներ»:

Ինչպես հայտնում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը, լաբորատորիայի նպատակն է ստեղծել ինտերակտիվ հարթակ, որտեղ երիտասարդները կարող են քննարկել և բացահայտել իրենց համայնքին և Հայաստանին հուզող «կանաչ» բնապահպանական թեմաները:

Մասնակիցները թե՛ մասնակցելու, և թե՛ վարելու են քննարկումները, որոնք ներառելու են շրջակա միջավայրի առողջապահական, սննդի կայուն արտադրության ու սպառման, կայուն էներգետիկայի, պատասխանատու հանքարդյունաբերության, թափոնների կառավարման, շրջանաձև տնտեսության, կանաչ տրանսպորտային միջոցների, ջրի կառավարման, դեմոկրատական կառավարման, գենդերային հավասարության, տեխնոլոգիաների և բնապահպանության մասին թեմաներ:

«Հայաստանում «Կանաչ լաբորատորիա» 2019» սեմինար-դասընթացի մասնակցությունը մրցակցային է: Հայտատուները պետք է՝

Ներկայացնեն համառոտ ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ.

Մոտիվացիոն նամակում առաջարկեն «կանաչ» լուծումներ իրենց համայնքների համար.

Լինեն 18-25 տարեկան:

Հայաստանի մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է:
«Հայաստանում «Կանաչ լաբորատորիա» 2019» սեմինար-դասընթացի աշխատանքային լեզուն հայերեն է:

Դիմելու համար պետք է համառոտ ինքնակենսագրությունը (CV) և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2019թ. հոկտեմբերի 30-ի երեկոն:

 

 

14:37 Հոկտեմբեր 28, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news