«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 21 ծառ

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 21 ծառ

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում  հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման  8 արձանագրություն՝ ապօրինի հատված  21 ծառի  համար:

Կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն  ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից: 

«Գոշ տեղամաս» մասնաճյուղի 6-րդ  պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն  ծառի ապօրինի հատման դեպք:

«Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1-ին, 3-րդ և 10-րդ  պահաբաժիններում`  հայտնաբերվել և արձանագրվել է անտառխախտում՝ ապօրինի հատված  3 կանգուն ծառի նկատմամբ:

Նշված  անտառխախտման 8 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկի Բնապահպանական պետական տեսչության տարածքային  բաժինը:                  

Ապօրինի ծառահատումների բացահայտման որոշ գործողություններ իրականացվել են ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությանտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

20:45 Հունիս 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news