Երևանում կկառուցվի 250 Մվտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան

Երևանում կկառուցվի 250 Մվտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան

ԷկոԼուր

Երևան քաղաքի տարածքում կկառուցվի 250 Մվտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան:
Համապատասխան համաձայնագրերը նոյեմբերի 13-ին ստորագրեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին և «Արմփաուեր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիստիան Կուկուռակին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը:

Ներդրումային ծրագրի արժեքը 250 միլիոն դոլլար է: Կայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 Կվտ/ժամի համար։ Շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։ Կայանիկառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից հետո:
Ծրագրում ներգրավված են իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները։

Լուսանկարը՝ www.minenergy.am

18:10 Նոյեմբեր 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news