Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 26 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 26 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվարի 21-ից մինչև հունվարի 25-ն իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 51 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 26.392.372 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 10-ի վերաբերյալ նշանակվել է 800.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 969.350 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 19 դեպք, հաշվարկվել է 24.108.082 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 թխկի, 116 կաղնի) հաշվարկվել է 6.190.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հողմատապալ բոխի) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (24 հաճարենի, 10 կաղնի) հաշվարկվել է 10.383.750 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (49.45 խմ գերան, 3.002 խմ տախտակ, 25 խմ վառելափայտ, 121 թափուկ վառելափայտ)` 7.111.632 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (5 բոխի, 1 կաղնի, 2 ուռենի) հաշվարկվել է 246.000 ՀՀ դրամի, ինչպես նաև նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի) հաշվարկվել է 17.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Շիրակ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բարդի) հաշվարկվել է 90.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կոտայք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ վառելափայտ) հաշվարկվել է 61.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 ցցաչոր թեղի) հաշվարկվել է 7.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 30 դեպք, հաշվարկվել է 1.864.240 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Արմավիր՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 35 հատ՝ 12 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպություն:

Տավուշ՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 1 նապաստակ, հաշվարկվել է 8.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով (առգրավվել է 86 հատ՝ 32.1կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 160.500 ՀՀ դրամի, 6 դեպքով (առգրավվել է 338 հատ՝ 111.7 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ)՝ 558.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի որսի 17 դեպքով (593 հատ՝ 231.8 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 1.135.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 95 հատ՝ 32 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է բարեգործական ճաշարան և «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»:

Վայոց ձոր՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (առգրավվել է 4 հատ՝ 0.4 կգ կապուտ և 3 հատ՝ 0.1 կգ սլիկ տեսակի ձուկ) հաշվարկվել է 500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (առգրավվել է 16 հատ կողակ և 2 հատ սլիկ տեսակի ձուկ) հաշվարկվել է 1.740 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։

Լոռի՝ «Օստ-Շին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 15-րդ հոդվածները) հաշվարկվել է 420.050 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։

Երևան՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

14:30 Փետրվար 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news