«Գուգարքի անտառտնտեսություն»-ում ապօրինի հատվել է 30 ծառ

«Գուգարքի անտառտնտեսություն»-ում ապօրինի հատվել է 30 ծառ

ԷկոԼուր

Սույն թվականի փետրվարի 8-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետության աշխատակիցները հայտնաբերել են անտառխախտում իրականացնող երկու անձի, ովքեր առանց պետհամարանիշի «Վազ-2121 նիվա» մակնիշի մեքենայով մտել են Վանաձորի անտառպետության թիվ 3 պահաբաժին և իրականացրել ապօրինի ծառահատումներ։ Ապօրինի գործողություններ իրականացնողները, չենթարկվելով տնտեսության աշխատակիցների պահանջներին, դիմադրություն են ցույց տվել, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության տարածքային բաժին։

Նշյալ տարածքը 1990-ական թվականներին հատված կաղնուտ է, որը վերականգնվել է բնական կոճղաշիվային վերաճով։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից իրականացված տեղազննման արդյուքում պարզվել է՝ նախնական տվյալներով ապօրինի հատվել է մոտ 30 ծառ, որոնց տրամագիծը 10-24 սմ է։

Կիրականացվի վերջնական տեղազննում և կկազմի արձանագրություն։

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեն: 

16:40 Փետրվար 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news