ՀՀ կառավարությունը 4 մարզերի 43 համայնքների հողերի նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչեց

ՀՀ կառավարությունը 4 մարզերի 43 համայնքների հողերի նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչեց

ԷկոԼուր

Սույն թվականի օգոստոսի 28-ին ՀՀ կառավարությունը Հայաստանի 4 մարզերի տասնյակ համայնքների հողերի նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչեց: Նպատակը Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի իրականացումն է: Այսպիսով ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի 43 համայնքներից կօտարվի    28854.65քմ հողատարածք:  Կոտայքի մարզում կօտարվի 1443.65 քմ հողատարածք Հրազդան քաղաքից:  Գեղարքունիքի մարզում կօտարվի  12731 քմ հողատարածք Զովաբեր,. Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Լճաշեն, Չկալովկա, Բերդկունք, Գավառ, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծակքար, Թազագյուղ, Լիճք, Ն. Գետաշեն, Մադինա, Գեղհովիտ համայնքներից: Վայոց ձորի մարզում կօտարվի 2090 քմ հողատարածք Աղնջաձոր, Վերնաշեն, Մալիշկա, Արին, Գնդեվազ, Սարավան համայնքներից:

ՀՀ Սյունիքի մարզում կօտարվի 12590 քմ հողատարածք Գորայքից, Ծղուկից, Սառնակունքից, Սպանդարյանից, Անգեղակոթից, Շաքիից,Սիսիանից, Ույծից, Աղիտուից, Նորավանից, Վաղատինից, Հարժիսից, Հալիձորից, Տաթևից, Լեհվազից:  

16:49 Օգոստոս 29, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news