Նորք-Մարաշում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է 5 հա բուսածածկ տարածք

Նորք-Մարաշում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է 5 հա բուսածածկ տարածք

ԷկոԼուր

Հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Նորք Մարաշ թաղամասում բռնկված հրդեհը մարվել է: Ինչպես էկոԼուրին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածներ չկան, իսկ հրդեհի բռնկման պատճառները դեռ ուսումնասիրվում են: Հրդեհի հետևանքով այրվել է 5 հա բուսածածկույթ:

Նշենք, որ հրդեհը բռնկվել է ժամը 12:19-ին՝ Նորք-Մարաշի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:09-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:00-ին:

17:32 Հոկտեմբեր 01, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news