Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 5 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 5 միլիոն դրամի վնաս

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ. հունիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է թվով 47 դեպք, որից 9 դեպքով հաշվարկվել է 5.130.730 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 39 դեպքով նշանակվել է 2.430.000 դրամի չափով վարչական տուգանք։ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ (529․500 դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 985․500 դրամ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 9 դեպք, որից 6-ով հաշվարկվել է 4.987.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք, հաշվարկվել է 125.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 2 դեպք, նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Իրականացվել է թվով 2 ստուգում, որից 1-ով հաշվարկվել է 18.030 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 200.000 դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 32 դեպքով նշանակվել է 1.730.000 դրամի չափով վարչական տուգանք։

 

15:58 Հուլիս 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news