«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 անտառտնտեսություններում ապօրինի հատվել է 100 ծառ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 անտառտնտեսություններում ապօրինի հատվել է 100 ծառ

ԷկոԼուր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի», «Վանաձորի», «Արծվաբերդի», «Իջևանի», «Ստեփանավանի» անտառտնտեսությունների մասնաճյուղերում ապրիլի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է անտառխախտման 5 դեպք՝ 100 հատված ծառ:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ անտառխախտման 5 դեպքից 2-ը բացահայտվել է։ Երկու դեպքով անտառխախտողները հայտնի են։ Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության համապատասխան բաժիններ։

Ապրիլ 30, 2020 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր