Հայաստանի մոտ 50 %-ն անապատանում է

Հայաստանի մոտ 50 %-ն անապատանում է

ԷկոԼուր

Մոտավոր հաշվարկներով Հայաստանի 48.8%-ը (14519 կմ2) անապատանում է: Այդ տարածքները գտնվում են Լոռու եւ Տավուշի մարզերում: Հայաստանի տարածքի 24.3 %-ը (7233 կմ2) գտնվում է անապատացման ռիսկի գոտում:  Միայն Հայաստանի 22.6%-ի (6742 կմ2) վրա առայժմ անապատացման պրոցեսներն արտահայտված չեն: Այս մասին նշված է  «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եվ գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթում, որը գործադիրը հաստատեց սույն թվականի մայիսի 27-ին: Ըստ փաստաթղթի` այս պատկերը ստացվել է`  հաշվի առնելով տեղումների ամենամյա միջին մակարդակը եւ պոտենցիալ գոլորշիացումը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

18:56 Հունիս 02, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news