«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 50 ծառ

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 50 ծառ

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է 50 ծառ, ինչի համար կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ապօրինությունները հայտնաբերել են      «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները 22.12.2014-12.01.2015 թթ. Ժամանակահատվածում:

«Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնի աշխատակիցները  22.12.2014թ. արձանագրել են մեկ կանգուն  ծառի ապօրինի հատում` կատարված անչափահաս Պ. Բուդաղյանի  կողմից: 24.12.2014թ. «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 11-րդ  պահաբաժնում կազմվել է անտառխախտման արձանագրություն Մ. Խաչատրյանի   նկատմամբ` 4 կանգուն  ծառի ապօրինի հատման համար, նույն տեղամասի 6-րդ պահաբաժնում 09.12.2014թ.  Ա. Ավանեսովի  նկատմամբ`  ապօրինի հատված  22 կանգուն ծառի համար: Եվս մեկ անտառխախտման արձանագրություն   կազմվել է 26.12.2014թ. «Դիլիջան  տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում` Դ. Կարեյանի նկատմամբ`  ապօրինի հատված  7 կանգուն ծառի համար, 29.12.2014 թվականին  «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում`  Ա. Թամրազյանի նկատմամբ ապօրինի հատված  9 կանգուն ծառի համար:  Անտառխախտման մեկ այլ արձանագրություն կազմվել է սույն թվականի հունվարի 12-ին  «Գոշ տեղամաս» մասնաճյուղի  2-րդ պահաբաժնում`  Մ. Հակոբյանի նկատմամբ`  ապօրինի հատված  7 կանգուն ծառի համար: 

Անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին՝ ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:

11:40 Հունվար 13, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news