Հրշեջ-փրկարարները մարել են ավելի քան 55 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ավելի քան 55 հա տարածքում բռնկված հրդեհները

ԷկոԼուր

Սույն թվականի հունվարի 10-12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մի շարք մարզերի շուրջ 55 հա խոտածածկ տարածքներում բռնկվել են հրդեհներ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն՝ հունվարի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5 հա և 200 քմ մակերեսով խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Հունվարի 11-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 25 հրշեջ-փրկարար և 3 օժանդակ տեխնիկա: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից և գյուղի 22 բնակիչ: Հրդեհներն ամբողջությամբ մարվել են:

Հունվարի 12-ին հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են մոտ 3200 քմ խոտածած տարածքներում բռնկված հրդեհները: Մասնավորապես` հրդեհներն ընդգրկել են Արագածոտնի մարզի Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի 300 քմ, Արարատի մարզի Դալար գյուղի 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 1500 քմ և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 400 քմ տարածքները:

 

Հունվար 13, 2020 at 17:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր