Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 60 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 60 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ. հունիսի 22-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է թվով 135 դեպք, որից 62 դեպքով հաշվարկվել է 58 միլիոն 885 հազար 757 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 78 դեպքով նշանակվել է 7 միլիոն 10 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 1 գործ (191 հազար 500 դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5 միլիոն 119 հազար 971 դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 86 դեպք, որից 56-ով հաշվարկվել է 54 միլիոն 807 հազար 90 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 33-ով նշանակվել 4 միլիոն 10 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 5 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 75 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 140 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրված 6 դեպքով նշանակվել է 600 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացվել է 3 ստուգում, որից 3-ով հաշվարկվել է 4 միլիոն 3 հազար 667 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 300 հազար դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 34 դեպքով նշանակվել է 1 միլիոն 860 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Օգոստոս 05, 2020 at 16:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր