Գործադիրը մոտ 62 միլիոն դրամ է հատկացնում անտառապատման աշխատանքների համար

Գործադիրը մոտ 62 միլիոն դրամ է հատկացնում անտառապատման աշխատանքների համար

ԷկոԼուր

Գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը մոտ 61,969.9  հազար դրամ  է հատկացնում Երեւանի եւ մարզերի անտառապատման աշխատանքների համար։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունիսի 12-ի նիստում։

  • Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների իրականացման համար կհատկացվի 4,167.9 հազար դրամ։
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար կտրամադրվի 16,297.18 հազար դրամ։
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար կհատկացվի 19,745.62 հազար դրամ։
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատաքների իրականացման համար կհատկացվի 17,311.33 հազար դրամ։
  • Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով կհատկացվի 4,447.9 հազար դրամ:

19:48 Հունիս 12, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news