ԷկոԼուր
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ:
Նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Լուսանկարը՝ «Երևանյան պատմություններ» ֆեյսբուքյան էջից
Օգոստոս 08, 2019 at 13:55