Կառավարությունը ELARD-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործման համար պետք է նոր փորձաքննություն

Կառավարությունը ELARD-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք Ամուլսարի հանքի շահագործման համար պետք է նոր փորձաքննություն

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր կառավարության աշխատակազմը ELARD-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետեւյալ հանձնարարությամբ.

պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

Մինչ այս հրապարակումը վարչապետը նաև գրել էր, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Ամուլսարի հարցով, որին մասնակցել է «Լիդիանի» ներկայացուցիչը:

«Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:

Շարունակում ենք աշխատել այս խիստ կարեւոր թեմայի վրա», - նշել էր Նիկոլ Փաշինյանը:

15:21 Օգոստոս 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news