ԷկոԼուր
2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծառահատման դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 44 քրեական գործ: Ապօրինի ծառահատման հետ կապված 4 քրեական գործ էլ հարուցվել է պաշտոնեական հանցագործության համար: Այս քրեական գործերով պետությանը և բնությանը պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1 213 376 560 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 7 անձ, որոնցից 2-ը` պաշտոնատար անձ:
2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ` 3 անձի նկատմամբ:
Հոկտեմբեր 17, 2017 at 17:50