Մշակվում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագիծ

Մշակվում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագիծ

Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում մշակվում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագիծ։

Նախագծի մշակման ընթացքը, հիմնական ուղղությունները և սպասվող արդյունքները քննարկել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը և «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի ներկայացուցիչները։

Նշվել է, որ Հայաստանը պետք է ունենա ժամանակակից, արդյունավետ և միջազգային չափորոշիչներին համապատասխանող իրավակարգավորում։ Առանձնացվել են ոլորտի առաջնահերթությունները, ներկայացվել հնարավոր ռիսկերը, քննարկվել օրենքի ընդունման և գործարկման սոցիալ-տնտեսական ու բնապահպանական ազդեցությունները։

Արա Մկրտչյանն ընդգծել է, որ նոր օրենքը պետք է կդառնա Հայաստանի քիմիական անվտանգության համակարգի հիմնական հենասյուներից մեկը։ «Մեր նպատակն է ստեղծել թափանցիկ, անվտանգ և վերահսկելի ոլորտ, որտեղ կանխատեսելի կանոնները կապահովեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ հանրային առողջության պաշտպանությունը», - նշել է Արա Մկրտչյանը։

Նշվել է, որ օրենքի նախագծի մշակման գործընթացում ապահովվելու է հասարակական ու մասնագիտական լայն քննարկում, որպեսզի փաստաթուղթը համապարփակ կերպով արտացոլի ոլորտի պահանջները և շահառուների կարիքները։

Նոյեմբեր 13, 2025 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր