2017 թ-ին Սևանից հավելյալ ջրառի հաշվին ստացված 1,6 միլիարդ դրամը կփոխանցվի պետբյուջե

2017 թ-ին Սևանից հավելյալ ջրառի հաշվին ստացված 1,6 միլիարդ դրամը կփոխանցվի պետբյուջե

ԷկոԼուր

2017 թ-ին Սևանա լճից հավելյալ ջրառի հաշվին արտադրած հավելյալ էլեկտրաէներգիայի շահույթը կազմել է 1,645,139.6 հազ. դրամ: Իսկ 2008, 2012 – 2014 թթ-ին լճից հավելյալ ջրառի հաշվին արտադրված հավելյալ էլեկտրաէներգիայի շահույթը չի հաշվարկվել: Այս մասին նշված է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին ուղղված «ԷկոԼուր»-ի հարցման պատասխան նամակում:

«Սևանա լճից 06.07.2017թ. ՀՕ-116-Ն օրենքով սահմանված` 170 մլն խմ-ից ավել բաց թողնված ջրաքանակի հաշվին` 2017թ-ի օգոստոսի 2-ից ժամը 15:00-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 20:00 ժամանակահատվածում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (Սևան-Հրազդան կասկադ) ՓԲԸ-ի կողմից առաքված էլեկտրաէներգիան կազմել է 81,0 մլն կՎտxժ:

Վերը նշված 81,0 մլն կՎտxժ էլեկտրաէներգիայի վաճառքից, ՀՀ կառավարության 17.08.2017թ. N1018-Ն որոշման համաձայն, հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը (լրացուցիչ շահույթ) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կազմել է համապատասխանաբար` 545,030.0 հազ. դրամ և 1,100,109.6 հազ. դրամ:

• ՀՀ կառավարության 17.08.2017թ. N1018-Ն որոշման 2-րդ կետի համաձայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել է արտաբյուջետային հաշիվ (այսուհետ` արտաբյուջետային հաշիվ):
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ների կողմից 2017թ. նոյեմբեր – 2018թ. հունվար ամիսների ընթացքում արտաբյուջետային հաշվին է փոխանցվել 1,645,139.6 հազ. դրամ:

• ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 28-ի N54 արձանագրային որոշման (հարց 60) հավելվածով հաստատված «Ուղղությունների» 3-րդ կետի համաձայն` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում արտաբյուջետային հաշվի ելքերի (ծախսերի) ուղղությունները և նախահաշիվները:
ՀՀ ԷԵԲՊՆ-ի կողմից արտաբյուջետային հաշվի ելքերի ուղղություններ և նախահաշիվներ ՀՀ կառավարության հաստատմանը չեն ներկայացվել:
Ներկայումս շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ` վերը նշված 1,645,139.6 հազ. գումարն ամբողջությամբ պետբյուջե փոխանցելու համար:

• 2008, 2012 – 2014 թվականներին օրենսդրությամբ չի նախատեսվել Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված ջրաքանակի հաշվին հավելյալ էլեկտրաէներգիայի և լրացուցիչ շահույթի հաշվարկում, վճարում», - նշված է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատասխանում:

13:50 Օգոստոս 29, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news