2019 թ-ին պետբյուջեից ՀՀ բնապահպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 5,233.8 միլիոն դրամ

2019 թ-ին պետբյուջեից ՀՀ բնապահպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 5,233.8 միլիոն դրամ

ԷկոԼուր

2019 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությանը պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 5,233.8 միլիոն դրամ: Այս մասին նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի համաձայն` հատկացվելիք միջոցներն ուղղվելու են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիտորինգ», «Բնական պաշարների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում եւ պահպանություն», «Անտառների կառավարում», «Բնապահպանական նմուշների պահպանություն եւ ցուցադրություն» ծրագրերի իրականացմանը:

Էրիկ Գրիգորյանը անդրադարձել է Սեւանա լճի ջրօգտագործման, ջրի մակարդակի բարձրացման, Խոսրովի անտառի էկոհամակարգի պահպանման խնդիրներին:

19:11 Նոյեմբեր 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news