2019թ-ին կստերջացվի 4500 թափառող էգ շուն

2019թ-ին կստերջացվի 4500 թափառող էգ շուն

ԷկոԼուր

Երևանում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը: Ստերջացումից հետո անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի օր: Այնուհետև կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության համաձայն` ստերջացման աշխատանքներն իրականացնելու է«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, որի ստեղծման նախագծին Երևանի ավագանին հավանություն տվեց փետրվարի 12-ին: Այս կենտրոնը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, կիրականացնի նաև թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, համարակալման և պահպանման աշխատանքներ:

Բացի այդ, գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: Երևանի ավագանու նիստում նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ:

15:45 Փետրվար 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news