30 միլիոն դրամի ներդրում՝ Նոյեմբերյանում արևային էներգետիկայի զարգացման համար

30 միլիոն դրամի ներդրում՝ Նոյեմբերյանում արևային էներգետիկայի զարգացման համար

ԷկոԼուր

Նոյեմբերյան խոշորացված համայնքի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 20 ԿՎտ հզորությամբ արևային կայան։ Այն տարեկան կարտադրի մոտ 25 հազար ԿՎտ/ժ էլեկտրաէներգիա: 

Մինչև սեպտեմբեր նախատեսվում է 80 ԿՎտ  գումարային հզորության ևս 4 կայանի տեղադրում և շահագործում, որոնցից երկուսը կտեղադրվեն Բարեկամավան սահմանամերձ բնակավայրի խմելու ջուր մատակարարող պոմպակայանների վրա:  

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցներով՝ ՏԻՄ բարեփոխումների ծրագրի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն դրամ։ 

Լուսանկարը՝ ՀՏԶՀ-ի

19:03 Հուլիս 29, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news