396 մլն դրամ ոռոգման համար

396 մլն դրամ ոռոգման համար

ԷկոԼուր

Գործադրի պահուստային ֆոնդից մոտ 396 մլն դրամ է հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգման, ոլորտի հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Մոտ 366 մլն դրամով իրականացվելու է Սևջուր գետի և ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու ծրագիրը, 30 մլն դրամով Արմավիրի մարզում հորատվելու են խմելու ջրի խորքային հորեր։ Նիստի ժամանակ զեկուցվել է, որ բոլոր մայր ջրատարները պատրաստ են ոռոգման սեզոնին։ Ճիշտ է, ջրամբարների լցվածությունը դեռևս բավարար չէ, սակայն ապրիլ-մայիսին սպասվող տեղումները կարող են լրացնել այդ բացը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ջրի ապահովվածության տեսակետից ինչ համեմատություն կարելի է անել նախորդ տարվա հետ. պարզվել է, որ այսօրվա տվյալով վիճակն ավելի բարվոք է։Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարաության պաշտոնական կայքը:

17:43 Ապրիլ 11, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news