63 ապօրինի հատված ծառ՝ Եղեգնուտի անտառտնտեսության տարածքում

63 ապօրինի հատված ծառ՝ Եղեգնուտի անտառտնտեսության տարածքում

ԷկոԼուր

Հոկտեմբերի 11-ին` ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ»-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից գրություն է ստացվել, որ հոկտեմբերի 3-ին անտառում շրջայցի ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 63 տարբեր տեսակի ու տրամաչափի ծառեր:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը` ժամը 15.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակչի:

Նա բացատրություն է տվել, որ սեպտեմբերին Եղեգնուտ գյուղի հարակից «Մքոյի թալա» կոչվող հանդամասից բեզասղոցի գործադրմամբ հատել է նշված ծառերը և տեղափոխել իր տան բակ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում, պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

16:34 Հոկտեմբեր 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news