660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Հայաստանում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառմանն աջակցելու համար

660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Հայաստանում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառմանն աջակցելու համար

ԷկոԼուր

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է «Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը, որի շրջանակում իրականացնող մարմին է ընտրվել «ԱրմՍվիսԲանկ» ՍՊԸ-ն։

Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանում է «Կանաչ կլիմայի» հիմնադրամի ազգային լիազորված մարմին։ Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից հատկացվել է մոտ 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Հայաստանում «կանաչ» ֆինանսական գործիքների կիրառմանն աջակցելու նպատակով։

Դրամաշնորհը նախատեսված է ուղղել Հայաստանում «կանաչ» ֆինանսավորման իրավիճակի դիտարկմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը։ Ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն
ու դրա արդյունքում ձևավորել առաջարկությունների փաթեթի նախագիծ։

«Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի իրականացման արդյունքում արտոնագրված բանկերն ու ոչ բանկային ֆինանսական հաստատությունները հնարավորություն կստանան բարելավել իրենց կարողություններն ու մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա միջազգային շուկայից ներգրավել հավելյալ ֆինանսական և տեխնիկական միջոցեր՝ Հայաստանում «կանաչ» տնտեսության զարգացման նպատակով։

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության

Հունվար 21, 2020 at 12:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր