73 միլիոն եվրոյի վարկ` ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման համար

73 միլիոն եվրոյի վարկ` ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման համար

ԷկոԼուր

Եվրոպական ներդրումային բանկը 73.0 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի կառավարությանը մի շարք համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման համար: Վարկային միջոցները կօգտագործվեն  «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II փուլ 3» ծրագրի շրջանակներում: Վարկը կտրամադրվի 10 տրանշով: Սույն թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարարությունը հավանություն տվեց  այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրի կնքմանը, որի արդյունքում Բանկը ՀՀ-ին կտրամադրի 25.500.000 եվրոյի չափով վարկ:

Վարկային միջոցների օգտագործման շնորհիվ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին իր սպասարկման տարածքում գտնվող Վանաձոր քաղաքում եւ 16 գյուղական համայնքներում  կապահովվի շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: Կիրականացվի «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին իր սպասարկման տարածքում գտնվող Գյումրի քաղաքի և մարզի 14 գյուղական համայնքների բաշխիչ ցանցերի լիարժեք վերականգնում, կապահովվի շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի ջրամատակարարման համակարգում կիրականացվեն շուրջ 10.0 կմ ջրագծերի վերանորոգման ենթակա առավել հրատապ հատվածների վերականգնման աշխատանքներ, կկառուցվի կեղտաջրերի մաքրման կայան, վերականգնվի կոյուղու պոմպակայանի, կոլեկտորի, կոյուղու ցանցը, ինչի արդյունքում կապահովվի Արմավիր և Մեծամոր քաղաքներից հեռացվող կեղտաջրերի մաքրման իրականացումը: Կիրականացվեն նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ցանցի վերանորոգման, կոյուղու համակարգի վերակառուցման աշխատանքներ:

Ծրագիրը ֆինանսավորվելու է նաև Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) վարկային և դրամաշնորհայի միջոցների, Եվրոպական հարևանության ներդրումային ծրագրի (EU NIF) կողմից տրամադրվելիք դրամաշնորհի և ՀՀ կառավարության կողմից տրամադրվող համաֆինանսավորման հաշվին:

13:39 Նոյեմբեր 27, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news