

ԷկոԼուր
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը անիրական է համարում ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանի գաղափարը՝ կապված ձնամբարների միջոցով ջուրն ամբարելու հետ:
«Ձնամբարները գիտականորեն խելոք բան է, բայց ռեալ իրականացնելու գաղափար չէ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Յուրի Ջավադյանը և հավելեց, որ Արագածը մեր արոտավայրերից ամենախոշորն է: Ձյունը հավաքելուց հետո այդ կանաչը կմնա տակը և չի բուսնի:
Ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանն առաջարկում է պահպանել լեռների ձյունը ձնամբարների միջոցով և օգտագործել սակավաջուր սեզոններին որպես ջուր: Ձնամբարի ստեղծման գիտական փորձերը Ռ. Համբարձումյանը այլ գիտնականների հետ իրականացրել է Արագածում՝ 200 քմ տարածքի վրա՝ ծածկելով ձյունը գեոտեքստիլով՝ հատուկ տեսակի գորգով: Գեոտեքստիլը ունի 3 հիմնական ֆունկցիա՝ անդրադարձնում է արևի ճառագայթները՝ նվազեցնելով հալվելու հնարավորությունը, իրենից ներկայացնում է բավականին լավ ջերմամեկուսիչ՝ պահպանելով սառնությունը ձյան ծավալի մեջ և պաշտպանում է քամուց:
Այս գիտական փորձի մասնակից, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանի կարծիքով՝ ձնամբարի ստեղծումը ջրամբարից հարյուր անգամ ավելի էժան կլինի:
Հունիս 22, 2015 at 18:28